-
26.05.2020|
00:02
Օծումիդ բարձր
աշտարակներում,
Հրեշտակները մեզ են
սպասում։
-
22.05.2020|
00:02
Աղավնիները եկան ինձ այցի`
Թեթև թռիչքով, երկու հատ էին,
Բազրիքին նստած երգեր երգեցին`
Թռան, գնացին...
-
19.05.2020|
00:01
Ամպրոպների ու ցավերի չվերջացող
այս շղթան,
Տուր չամայանալ արցունքների վերջ
չունեցող հոսքից:
-
15.05.2020|
00:01
Երբ մառախուղները և մեգը դաժան,
Խավարի միջով առաջ են շարժվում,
Մենք, սիրելի Հայր, կանթեղը առած,
Քեզ ենք որոնում մթնում այս դաժան:
-
12.05.2020|
00:05
Սարերից է գալու մեր փրկությունը...
Նրանք արձակված գառնուկների պես,
Գինու ու հացի ավետիսներն են
բաժանում անվերջ։
-
08.05.2020|
00:05
Սարերը աղոթք են մաղում կամացուկ,
Լույսը բեկբեկվում` Աստծո փեշերից,
Իջնում է մեղմիվ` մարդկության անզոր,
Դեգերումների, ցավերի վրա:
-
05.05.2020|
00:01
Հողի մեջ թաքնված ջրհորները
Լուռ են, կանչերին չեն արձագանքում,
Գավազանով անվերջ ժայռին ենք
խփում
Ավա՜ղ... չի հորդում ջուրը կենդանի։
-
01.05.2020|
00:03
Լույս առավոտի, ծագեա մեր հոգում,
Առավոտների կապույտ հանգերով,
Ավետիսները երկնքից մաղվող,
Թող հանգրվանեն ցավից երկտակվող
Մեր մեղկ ուսերին։
-
28.04.2020|
00:01
Տե՛ր, օգնիր, որ չկորցնենք մեր
երազանքները,
ՈՒ թող ցավերից,
կանչ-տառապանքներից
-
24.04.2020|
00:04
Հարուցյալ Հիսուս,
Քեզ ենք մենք կանչում,
Բռնիր մեր ձեռքից.
անապատների դժնդակ քամուց
Պաշտպանիր մեզ, Տե՛ր: